Wort zum Sonntag am 06.08.2022

Von Pfr. Dr. Diradur Sardaryan

Gedenken an die zweihundert Patriarchen des Hl. Konzils von Ephesus (431 n. Ch)

Heute gedenkt die Armenische Apostolische Kirche die zweihundert Patriarchen des Dritten Ökumenischen Konzils von Ephesus. Anlass des Konziels war die Lehre des Patriarchen von Konstantinopel Nestorius (428-431) und der theologische Streit um die menschliche und göttliche Natur Christi.
Das Konzil bestätigt die Lehre der Kirche, wonach in der Person Jesu Christi die göttliche und die menschliche Natur unvermischt, unverwandelt, ungetrennt und ungeschieden vereint sind. Nicht zwei Söhne und zwei Christus, der eine Gott und der andere – Mensch, nicht zwei Personen, sondern ein Herr, ein Jesus, ein Hypostase und eine vereinte göttliche und menschliche Natur.
Darauf aufbauend bekräftigt das Konzil das gemeinsame Bekenntnis der Kirche, wonach die Heilige Jungfrau Maria als Gottesgebärerin verehrt wird und nicht nur als Menschesgebärering und oder Christusgebärerin, wie Nestor behauptete. Die Gottesgebärerin hat das menschgewordene Wort Gottes geboren, das heißt, sie gab dem vor der Ewigkeit geborenen Wort Gottes menschliche Gestalt.
Abgesehen davon, dass das Dritte Ökumenische Konzil aus theologischer Sicht sehr wichtig ist, erinnert es uns aber auch an eine wichtige Tatsache, die heute oft vergessen wird. Die Kirche ist ein lebendiger Leib, eine Vereinigung, deren Mitglieder in ständiger Kommunion miteinander stehen. Die Kirche soll in allen für den Glauben wichtigen Belangen einig und vereint sein. Wenn es in dieser Kommunion erhebliche Meinungsverschiedenheiten und Widersprüche gibt, stört es die Einheit der Kirche, und hindert ihre normale Existenz. Um ihre Probleme zu lösen, berief die Kirche als ein lebendiger Organismus seit den ersten Jahrhunderten Kirchenversammlungen ein und diskutierte die Themen, die ihre Mitglieder bewegten, um die Einheit der Kirche wiederherzustellen und zu sie zu stärken. Gerade auch die Armenisch-Apostolische Kirche hat, seitdem die Armenier das Christentum als Staatsreligion angenommen haben, National-Kirchliche Konzile mit ihren weltlichen und kirchlichen Repräsentanten einberufen. Diese Konzile wurden in sehr wichtigen Krisensituationen für die Armenier einberufen, um eine einheitliche Lösung zu finden. Heute befinden wir uns sowohl in Armenien als auch in der Diaspora in einer der tiefsten Krisen. Ich persönlich würde mich sehr freuen, wenn wir unser jahrhundertealtes Erbe nicht nur in Worten, sondern auch in Taten wertschätzen würden, und dieses Erbe zum Leben erwecken würden, um einen Ausweg zu finden.

Pfr. Dr. Diradur Sardaryan

Կիրակմուտքի խօսք

Տիրատուր քհն․ Սարդարյան

Եփեսոսի ս. ժողովոյն երկու հարիւր հայրապետացն (431 թ.)

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր հիշատակում է 431 թ. կայացած Եփեսոսի Սուրբ ժողովի երկուհարյուր հայրապետներին։ Այս ժողովը Երրորդ Տիեզերական Ժողովն էր, որի գումարման առիթը Կ. Պոլսի պատրիարք Նեստորի (428–431) վարդապետութիւնն էր եւ Քրիստոսի մարդկային ու աստուածային բնութիւնների շուրջ դավանաբանական վեճը։
Ժողովը հաստատում է եկեղեցու ճշմարիտ դավանանքը, ըստ որի Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները միավորված են անշփոթ, անխառն, անփոփոխ եւ անայլայլելի ձեւով Հիսուս Քրիստոսի մեջ։ Ոչ թէ երկու որդի եւ երկու Քրիստոս, մէկը՝ Աստուած եւ միւսը՝ մարդ, ոչ թէ երկու անձ, այլ՝ մի Աստուածամարդ՝ մի Տէր, մի Յիսուս, մի դէմք եւ միացեալ աստուածային ու մարդկային բնություն։
Սրանից ելնելով Ժողովը հաստատում է եկեղեցու միասնական այն դավանանքը, ըստ որի Սուրբ Կոյս Մարիամն Աստվածածին է, եւ ոչ թէ սոսկ մարդածին ու Քրիստոսածին, ինչպես պնդում էր Նեստորը։ Աստվածամայրը ծնում է Մարմնացեալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տալիս հավիտենությունից առաջ ծնված Աստուծո Որդուն։
Բացի նրանից, որ Երրորդ Տիեզերական Ժողովը կարևոր է դավանական առումով, նա գալիս է մեզ վերստին հիշեցնելու այն կարևոր փաստը, որն այսօր հաճախ մոռացության է մատնվում։ Եկեղեցին, դա կենդանի մարմին է, մի միություն, որի անդամները միմյանց հետ պետք է գտնվեն մշտական հաղորդակցության մեջ։ Եկեղեցին պետք է բոլոր հարցերում լինի միաբան ու միախորհուրդ: Եթե այդ հաղորդակցության մեջ տեղ են գտնում էական տարաձայնություններ ու հակասություններ, ապա խախտվում է Եկեղեցու միությունը, նրա բնականոն կյանքը: Որպեսզի խնդիրները լուծվեն Եկեղեցին, որպես կենդանի մարմին, առաջին իսկ դարերից եկեղեցական ժողովներ էր գումարում ու քննարկում իր անդամներին հոզող հարցերը, վերականգնելու և հաստատելու համար Եկեղեցու միաբանությունը: Իսկ հատկապես մեր, Հայ Առաքելական Եկեղեցին, քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց ի վեր, գործողության մեջ է դրել նաև աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների ընդհանուր ժողովները։ Այդ Ժողովները կոչվում էին Ազգային Եկեղեցական Ժողովներ և գումարվում էին Հայոց համար խիստ կարևոր, ճգնաժամային իրավիճակներում՝ ստեղծված կացությանը միասնական լուծում տալու նպատակով։ Այսօր համայն հայությունը խորը ճգնաժամի մեջ է և ես անձնապես շատ ուրախ կլինէի, եթե մենք ոչ թե միայն խոսքով այլ նաև գործով արժեվորեինք մեր դարավոր ժառանգությունը այն կրկին կյանքի վերակոչելով, ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։

Տիրատուր քհն․ Սարդարյան