Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների
ոգեկոչման արարողությունները Բանեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքում։
—
Ապրիլի 24-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցում Կրկնազատիկ է և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օր: Օրը Սկսվեց Սուրբ Պատարագով։ Հնթացս Սուրբ Պատարագի Տիրատուր քհն․ Սարդարյանը, անդրադարձ կատարելով օրվա խորհրդին, նշեց հավատքի դերը ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի համար և մատնանշեց քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը թե Սփյուռքում և թե Հայաստանում։ «Վերապրել, վերածնվել, հառնել ու ապրել, կարելի է, եթե ընտրենք Քրիստոսին իբրև մեր առաջնորդ թե անձնական և թե ընկերային-հասարակական կյանքում», ասաց համայնքի հոգևոր հովիվը։
Սուրբ Պատարագի հետո, ժամը 17-ին համայնքի անդամները թափոր կազմեցին և քայլեցին դեպի Շտուտգարտի հայոց գերեզմանատան բաժնեմասում տեղադրված խաչքարը, ուր կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Նույն օրը, ժամը 19:15-ին, Շտուտգարտի Լութերկիրխեյում, տեղի ունեցավ Սուրբ Նահատակաց հիշատակին նվիրված հուշ-երեկո։ Բացման խոսքում Տիրատուր քահանան նշեց անհրաժեշտությունը ջանքեր ներդնելու, որպեսզի Բունդեսթագի հուշագիրը գործնականում կիրառվի Բադեն-Վյուրթեմբերգում։ «Մենք չենք կարող մոռանալ։ Ապագան կերտելու համար մենք կարիքն ունենք հիշելու։ Մենք հիշելու ենք ու պահանջելու։ Ոչ միայն մեզ համար, այլ մարդկության համար, որպեսզի չկրկնվեն այլևս երբեք ցեղասպանություններ այս աշխարհում»։
Միջոցառմանը իրենց խոսքը համայնքին ուղեցին Բադեն-Վյուրթեմբերգի Լանդթագի պատգամավորներ՝ Այլա Չաթալթեփեն (Կանաչներ) և Սարա Շվայցերը (ՔԴԿ), ինչպես նաև Բադեն-Վյուրթեմբերգի Քրիստոնյա Եկեղեցիների Աշխատանքային Ընկերակցության գլխավոր քարտուղար Դր․ Ալբրեխթ Հայցմանը։
Միջողառման երկրորդ մասում Վիկ Բագրատունին ընթերցեց ցեղասպանությունը վերապրածների հուշերից իսկ ջութակահարներ՝ Ջուլիե Հերմերը և Արթուր Կուրղինյանը ներկայացրեցին Կոմիտաս վարդապետի, Ժան-Մարի Լեքլարի և Ժաք Աուբերթի ստեղծագործությունների հատընտիր։
Երեկոն ավարտվեց Լիզա Մ․ Ստիբորի «Լացի ճանապարհը» ցուցահանդեսով։ Արեստագետուհի, նկարչուհի, պրոֆեսոր Ստիբորը ուսումնասիրել էր հայոց ցեղասպանության պատմությունը, ճամբորդել գաղթի ճանապարհներով, նկարահանել հուշարձաններ, հուշաքարեր, վայրեր, որոնցով անցել են Սուրբ Նահատակները և ապա կտավիր հանձնել իր յուրահատուկ ոճով իր տպավորությունները։
ԲՎՀՀ
24 Ապրիլ 2022