Mit Bestürzung haben wir die Nachricht erhalten, dass die langjährige Vorsitzende des Armenischen Hilfswerks in Deutschland und die begabte Armenisch-Lehrerin Ani Beledian-Feil entschlafen ist. Im Namen der Armenischen Gemeinde Baden-Württemberg sowie persönlich in meinem Namen spreche ich dem Sohn Michael Feil, sowie den Familienangehörigen und Freunden, unser tiefes Beileid.

Frau Feil lernte ich als eine Patriotin kennen, als eine Person, die sich ganz dem Dient an das Volk gewidmet hat, die niemals, nicht einmal während ihrer Erkrankung aufgegeben hat den Menschen zu dienen. Sie war nicht nur eine liebe Mutter, sondern auch eine begabte Lehrerin, eine gute Persönlichkeit, treue Freundin und Patriotin mit Herzblut. Ihr vorzeitiges Abschied aus dieser Welt ist ein großer Verlust für die gesamte Armenische Gemeinschaft in Deutschland.

Möge der Herr ihre Seele erleuchten.


Մեծ ցավով տեղեկանում ենք, որ ի Տեր հանգչեց Հայ Օգնության Միության Գերմանիայի մասնաճյուղի ատենապետուհի եւ վաստակաշատ ուսուցչուհի տիկին Անի Պլտեան-Ֆայլը։ Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում հանգուցյալի զավակին՝ Միքայել Ֆայլին, ինչպես նաեւ իր հարազատներին ու բարեկամներին։

Տիկին Ֆայլին ճանաչել եմ իբրև հայրենասեր, ազգային գործին նվիրված անձնավորության, որ երբեք, անգամ իր հիվանդության դժվար օրերին, չդադարեցրեց իր ծառայությունը իր ազգին ու ժողովրդին։ Նա ոչ միայն հոգատար մայր էր, այլ նաեւ հմուտ ուսուցչուհի, բարի անձնավորություն, լավ ընկեր ու ազգի նվիրյալ։ Նրա վաղաժամ հրաժարումն այս աշխարհից մեծ կորուստ է ողջ Գերմանահայության համար։

Թող Աստված լուսավորի իր հոգին։