Tag der Unabhängigkeit der Republik Armenien

Am 21. September 2017, wurde mit einem besonderen Gebet in St. Etschmiadzin an den Tag der Unabhängigkeit Armeniens gedacht. Dem Gottesdienst standen Katholikos Aller Armenier, S.H. Karekin II. und Katholikos des Hohen Hauses von Kilikien, S. H. Aram I. vor.

Am Gottesdienst nahmen Mitglieder der Bruderschaften beider Katholikate, die Diasporaministerin Hranush Hakopian, Vertreter aus Politik, Wohltäter des Heiligen Stuhls, Teilnehmer der 6. Armenien-Diaspora Konferenz sowie Vertreter aus der Gesellschaft teil.

Der Klerus sowie die Gottesdienstbesucher beteten gemeinsam für die Sicherheit und Unerschütterlichkeit Armeniens und für ein friedliches und fortschrittliches Leben im Land. Beide Katholikoi baten Gott um seinen Segen und Schutz für das weltweit zerstreute armenische Volk und richteten Ihre Herzensworte an die Anwesenden.

Pressebüro des Hl. Stuhls


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ կատարուեցաւ Հանրապետական մաղթանք

Այսօր, Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ կատարուեցաւ Հանրապետական մաղթանք` հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի:
Արարողութեան ներկայ էին նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբաններ, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովի մասնակիցներ, հասարակական գործիչներ:
Մաղթանքի ընթացքին հոգեւոր դասն ու հաւատաւոր ժողովուրդը միահամուռ աղօթք բարձրացուցին Հայաստանի Հանրապետութեան ապահովութեան եւ անսասանութեան, ինչպէս նաեւ խաղաղ եւ առաջընթաց կեանքի համար: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը ծնրադիր հայցեցին Երկնաւոր Տիրոջ հովանին աշխարհասփիւռ հայոց ազգին:
Արարողութեան աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը Միածնաէջ Մայր Տաճարից իրենց պատգամը յղեցին ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական համակարգ

2017-09-22T11:59:40+00:00 September 22nd, 2017|