Warum Granatapfelsegnung?

In der armenischen Tradition steht der Granatapfel als nationales Symbol für Leben, Wohlstand und Überfluss. In der christlichen Symbolik steht er für das Blut Christi, aber auch für seine Auferstehung sowie für die Vielfalt der göttlichen Gaben. Armenische Kirchenväter und -Lehrer vergleichen den Granatapfel mit der Kirche, deren Gläubige, wie die Kerne der Frucht, unzählig und unterschiedlich sind, dennoch aber im Namen Christi in der Kirche vereint sind, so wie die Kerne unter der festen Schale der Frucht.

Deshalb fand und findet der Granatapfel als Motiv sehr oft in der armenischen Architektur, Kunst und Miniaturmalerei Verwendung.

Mit der Segnung der Frucht in der Silvesternacht aber auch am Neujahrstag betont die Kirche die symbolische Stellung des Granatapfels und verbindet es mit der Bitte um gesundes Leben, Wohlstand und Überfluss im neuen Jahr.

Diözese der Armenischen Kirche


Հայկական աւանդութեան մէջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կեանքի, ծաղկունքի եւ առատութեան իմաստը: Քրիստոնէական խորհրդաբանութեան մէջ նուռը խորհրդապատկերն է Յիսուս Քրիստոսի հեղած արեան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Յարութիւնն ու Աստծու շնորհների բազմազանութիւնը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնութիւններում նուռը ներկայացւում է նաեւ այն խորհրդաբանութեամբ, որ նռան հատիկների պէս Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատուած են նռան նման պինդ կեղեւով` միաւորուած լինելով մէկ Եկեղեցու մէջ Քրիստոսի անունով:

Այս պատճառով նռան խորհրդաբանութիւնը լայնօրէն օգտագործուել է հայկական եկեղեցական ճարտարապետութեան, արուեստի եւ մանրանկարչութեան մէջ: Ամանորի գիշերը կամ նոր Տարուայ առաջին օրը նուռը օրհնելով եկեղեցին կ’արժեւորէ այս պտուղի բազմիմաստութիւնը եւ կ’աղօթէ կենաց առողջութեան, ծաղկունքի եւ առատութեան համար:

2018-01-04T10:25:21+00:004 Januar 2018|