Neujahresansprache 2022
von Pfarrer Dr. Diradur Sardaryan
Wachet aber allezeit und betet,
dass ihr stark werdet, zu entfliehen diesem allen,
was geschehen soll, und zu stehen vor dem Menschensohn.
Lk. 21, 36
Liebe Schwestern und Brüder,
an der Schwelle zum Neuen Jahr denken wir nach über die Worte Jesu Christi, welche uns die heutige Lesung vorschlägt: „Wachet aber allezeit und betet, dass ihr stark werdet“ (Lk. 21, 36).
Für mich sind diese Worte wie Balsam für die Seele. Denn für viele Menschen war dieses Jahr, und gerade auch das Jahresende, voll von Herausforderungen. Viele sind mit diesen Herausforderungen nicht klargekommen. Hoffnungslosigkeit und existenzielle Ängste verbreiten sich in der letzten Zeit und sind Grund, warum viele Menschen aggressiv und wütend werden, unter starken Depressionen leiden und nicht mehr weiterwissen. In einer Zeit, wie wir sie heute erleben, wissen viele nicht, wo sie Kraft finden sollten, um weiterzukämpfen, weiterzukommen.
Nun hören wir aber das Wort des Herrn, der zu uns spricht und sagt: „Wachet aber allezeit und betet, dass ihr stark werdet“. Und diese Worte schenken Hoffnung und Kraft. Denn sie übermitteln uns: die Kinder Gottes brauchen sich nicht zu fürchten. Sagen wir also JA zu Gotteskindschaft! Wer sein Leben in die Hände Gottes anvertraut, der verschwindet keine Zeit. Wer die wahre Freiheit gefunden hat und zulässt, dass Gottes Wille geschehe, der kann Gelassen alle Herausforderungen anpacken.
„Wachet aber allezeit“ sagt Jesus Christus. Verschwendet also keine Zeit für Sachen und Tätigkeiten, die euer Leben verderben, eure Zeit verschwenden, euch kaum Nutzen für das Ewige bringen. Denn eure Zeit, euer Leben, ist ein Geschenk Gottes, welches ihr nutzen sollt, um eure Bleibe in der Ewigkeit zu sichern. Beten macht dabei stark. Das brauchen wir, um nicht zu wackeln. Um keine Zweifel zuzulassen, die uns von dem Weg zu unserem Herrn abweichen lässt.
Der Glaube an unser Herr Jesus Christus gibt uns Gelassenheit. Und sie ermöglicht uns dafür einzutreten, dass Menschen und Völker nicht ein Gegeneinander, sondern Miteinander erleben. Es gibt uns Kraft und Zuversicht zu begreifen, dass Not und Bedrängnis besiegt werden können. Angstmauer helfen da nicht weiter. Vertrauen auf Gott – schon.
Gott zu sagen: „Meine Zeit steht in deinen Händen“ befreit und hilft uns nicht zu vergessen „Gutes zu tun und mit andern zu teilen“, „denn solche Opfer gefallen Gott“ (Hebr. 13, 16).
Liebe Gemeinde, liebe Landsleute, liebe Freunde, ich wünsche uns allen eine vorweihnachtliche Besinnung auf das Wort Gottes. Bleiben wir wach in unserem Glauben. Bleiben wir wach, um Gutes zu tun und das Gute miteinander zu teilen. Bleiben wir wach und beten wir, damit wir alle stark bleiben, um siegreich aus jeder Situation herauszukommen.
Möge dieses Jahr voller Hoffnung, Zuversicht und Liebe sein. Die Kinder Gottes brauchen sich nicht zu fürchten. Ich wünsche euch allen ein gesegnetes, gesundes und gnadenvolles neues Jahr 2022.
Stets euer im Gebet
Pfarrer Diradur Sardaryan
Տիրատուր քհն․ Սարդարյանի
2022 թ․ ամանորյա ուղերձը
Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք,
որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է,
եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ:
Ղուկասի 21:36
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Ամանորի շեմին կանգնած անդրադառնում ենք Հիսուս Քրիստոսի խոսքերին, որ կարդում ենք օրվա ընթերցվածքում. «Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղկ․ 21:36)։
Ինձ համար այս խոսքերը հոգու բալասան են։ Շատերի համար այս տարին, և հատկապես տարեվերջը, լի էր մարտահրավերներով։ Շատեր չեն կարողանում հաղթահարել առօրյա դժվարությունները: Հուսահատությունն ու էկզիստենցիալ վախերը վերջին շրջանում տարածվում են շատ արագ և պատճառ դառնում, որ մարդիկ դառնան ագրեսիվ և զայրացած, տառապեն ծանր դեպրեսիայից և կորցնեն իրենց հավասարակշռվածությունը։ Արդի ժամանակ շատերը չգիտեն, թե որտեղից ուժ գտնել՝ շարունակելու գոյամարտի, առաջընթացի պայքարը:
Բայց ահա մենք լսում ենք Տիրոջ խոսքը, ով խոսում է մեզ և ասում. «Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք»։ Եվ այս խոսքերը հույս ու ուժ են տալիս։ Որովհետև նրանք մեզ ասում են. Աստծո զավակները չպետք է վախենան: Եկեք ուստի դրական պատասխանենք Աստծո որդեգրության հրավերին: Չէ որ ամեն ոք, ով իր կյանքը վստահում է Աստծուն, իր ժամանակը իզուր չի կորցնում: Չէ որ նրանք, ովքեր գտել են իրական ազատություն և թույլ են տվել, որ Աստծո կամքը կատարվի, կարող են հանգիստ հաղթահարել ամեն տեսակի մարտահրավեր:
«Արթո՛ւն կացէք այսուհետեւ», ասում է Հիսուս Քրիստոսը։ Ասում է․ մի վատնեք ժամանակն այն բաների և գործունեության վրա, որոնք փչացնում են ձեր կյանքը, վատնում ձեր ժամանակը։ Դրանք դժվար թե ձեզ որևէ օգուտ բերեն հավերժության համար: Ձեր ժամանակը, ձեր կյանքը, Աստծո պարգև է, որը դուք պետք է օգտագործեք հավերժության մեջ ձեր բնակավայրը ապահովելու համար: Աղոթքը ձեզ ուժ է տալիս, ամրացնում է: Դա անրաժեշտ է, որպեսզի չթուլանաք։ Որպեսզի կասկածանքներին, որոնք կարող են ձեզ շեղել դեպի Աստված տանող ճանապարհից, առիթ չտաք:
Առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքը մեզ հանգստություն է շնորհում: Եվ դա մեզ հնարավորություն է տալիս պայքարել նրա համար, որ մարդիկ և ժողովուրդները ոչ թե միմյանց դեմ պայքարեն, այլ միմյանց հետ համերաշխ ապրեն ու արարեն: Հավատացյալ հանգիստը մեզ ուժ և վստահություն է տալիս ըմբռնելու, որ ամեն տեսակ դժվարություն ու դժբախտություն կարելի է հաղթահարել: Վախի պատերը այստեղ չեն օգնում: Հավատքն առ Աստված՝ ընդհակառակը:
Աստծուն ասել. «Իմ ժամանակը քո ձեռքերի մեջ եմ հանձնում» ազատում է մեզ և օգնում չմոռանալ «բարեգործութիւնը եւ մեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը», «որովհետև այդպիսի զոհերն են հաճելի Աստծուն» (Եբր. 13:16):
Սիրելի համայնք, սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, բոլորիս մաղթում եմ ամանորյա այս պահին խորհել Աստծո խոսքերի մասին։ Եկեք արթուն մնանք մեր հավատքի մեջ: Եկեք արթուն մնանք բարիք գործելու և միմյանց մեր ունեցած բարիքներին մասնակից դարձնելուն: Արթուն մնանք և աղոթենք, որ բոլորս ամրանանք և ամեն իրավիճակից հաղթանակած դուրս գանք։
Թող այս գալիք տարին լի լինի հույսով, վստահությամբ ու սիրով։ Աստծո զավակները վախենալու կարիք չունեն: Մաղթում եմ բոլորիդ շատ ուրախ, առողջ և բարի Նոր տարի:
Մնամ Ձեր աղոթարար՝
Տիրատուր քհն․ Սարդարյան