Gedenktag des Heiligen Epiphan von Zypern

Heute, am 10. Juni 2024, gedenken wir des Heiligen Epiphan von Zypern (315-403). Epiphan, ein phönizischer Jude, wurde in eine arme Bauernfamilie geboren. Nach dem Tod seines Vaters wurde der zehnjährige Junge von einem jüdischen Juristen adoptiert, der ihm die jüdischen Traditionen beibrachte. Eines Tages wurde Epiphan Zeuge eines Wunders, was ihn zum Glauben an Christus führte und er ließ sich taufen.

Mit 16 Jahren trat Epiphan ins Kloster ein und führte ein äußerst abstinentes Leben, indem er nur alle 2-3 Tage Salz und Brot aß und maßvoll Wasser trank. Durch seine Demut und Hingabe erhielt er die Gabe des Vorherwissens und der Wunder, wodurch sein Ruhm weit verbreitet war. Epiphan vermied jedoch menschliche Ehre, betete unaufhörlich und widmete sich dem spirituellen Lesen und Schreiben.

Im Jahr 367 wurde er zum Bischof von Zypern geweiht. Während seines Pontifikats nahm er an vielen theologischen Auseinandersetzungen teil, gründete Klöster auf der Insel Zypern, baute eine große Kirche in der Stadt Salamis und zeigte grenzenlose Barmherzigkeit gegenüber den Armen, indem er sogar Kirchenutensilien verkaufte, um Bedürftigen zu helfen.

Der heilige Epiphan starb im hohen Alter. Er hinterließ uns viele Schriften, Reden, Predigten, Lehren und Interpretationen und zählt zu den 12 kosmischen Lehrern der Kirche.

Heute ehren wir sein Leben und seine Lehren.

Ս. ԵՊԻՓԱՆ ԿԻՊՐԱՑԻ (315-403)

Ս. Եպիփանը ազգությամբ փյունիկեցի հրեա էր: Նա ծնվել է աղքատ երկրագործների ընտանիքում: Երբ մահացավ նրա հայրը, տասնամյա տղային որդեգրեց մի օրինագետ հրեա, որը նրան ուսուցանեց հրեական ավանդությունները: Բայց մի անգամ, հրաշքի ականատես լինելով, պատանին հավատաց Քրիստոսին և մկրտվեց:

16 տարեկանում Եպիփանը դարձավ վանական: Նա խիստ ժուժկալ կյանք էր վարում. 2-3 օրը մեկ անգամ ուտում էր միայն աղ ու հաց, իսկ ջուրը խմում էր չափով: Աստված Իր խոնարհ ծառային նախագիտության և հրաշագործության շնորհ պարգևեց, որով սրբի համբավը տարածվեց ամենուրեք: Սակայն Եպիփանը խույս էր տալիս մարդկային մեծարանքից, շարունակ աղոթում էր, զբաղվում հոգևոր ընթերցանությամբ և գրում:

367-ին նա ձեռնադրվեց Կիպրոսի եպիսկոպոս: Իր հովվապետության ընթացքում նա մասնակցեց բազմաթիվ դավանաբանական վեճերի, նաև վանքեր հիմնեց Կիպրոս կղզում, Սալամին քաղաքում կառուցեց մի մեծ եկեղեցի, իսկ աղքատների հանդեպ նրա ողորմածությունն անսահման էր՝ ընդհուպ մինչև եկեղեցու սպասքները վաճառելը և կարիքավորներին բաշխելը:

Ս. Եպիփանը վախճանվեց խորին ծերության մեջ: Նա մեզ ավանդեց իր լուսավոր վարդապետությունը, բազմաթիվ ճառեր, ներբողներ, խրատներ ու մեկնություններ՝ իրավամբ դասվելով Եկեղեցու 12 տիեզերական վարդապետների շարքը: