Wort zum Sonntag am 29.10.2022
Von Pfr. Dr. Diradur Sardaryan
Denn es gibt nichts Verborgenes, das nicht offenbar wird, und nichts Geheimes, das nicht bekannt wird und an den Tag kommt.
Lukas 8, 16-18
Es ist einer meiner Lieblingsstellen im Evangelium, denn hier ist viel Kraft verborgen. Kraft, die uns in der Stunde der größten Enttäuschungen hilft, die Hoffnung nicht zu verlieren, und in großer Zuversicht nach vorn zu schauen.
Oft werden diese Worte unseres Herrn Jesus Christus nur als eine strenge Warnung verstanden, dass alles Böse, das im Geheimen begangen wurde, früher oder später aufgedeckt wird. Das ist aber nur ein Teil der Botschaft, denn die Rede hier von der Quelle der Gerechtigkeit ist, von dem Licht, welches nicht verborgen werden kann, welches alles sichtbar macht.
Zahlreiche gute Taten, die ständig vollbracht werden, bleiben oft unbemerkt. Die Nachrichten berichten meist über schockierende Missstände und sensationelle Ereignisse und schenken keine Aufmerksamkeit dem Guten, was täglich in und um uns herum geschieht. Dies kann frustrieren. Nun hören wir aber, es wird nichts verborgen bleibt. Die übertriebenen Sensationen werden früher oder später vergehen, doch das Gute wird ans Tageslicht gebracht, es wird bleiben.
Zudem ist es wichtig, auf das Wort Gottes genau hinzuhören. Gott spricht zu uns täglich und offenbart sich Schritt für Schritt für den, der ihn sucht. Das Hören allein reicht aber auch nicht. Der Christ sollte sich bemühen, das Wort Gottes in der lebendigen Tradition der Kirche zu verstehen und es mit Leben erfüllen. Vor allem heißt es ein Beispiel an Jesus Christus selbst zu nehmen, an dem, der in absoluter Art und Weise den himmlischen Vater wirklich hört und seinen Willen tut. Daher werden jene Menschen, die Ihm auf dem Weg des Hörens und der Erfüllung des Wortes Gottes folgen, zu seinen Schwestern und Brüdern, zu seiner Familie, die wir Kirche nennen.
Gott segne Sie. Hören Sie auf das Wort Gottes, erfüllen Sie es und seien Sie versichert, alles Gute, was Sie in eurem Leben tun, wird eines Tages ans Tageslicht kommen.
Pfr. Dr. Diradur Sardaryan
Կիրակմուտքի խօսք
Տիրատուր քհն․ Սարդարյան
Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ՝ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ:
Ղուկ․ Ը, 16-18
Այս տողերը ավետարանի իմ ամենասիրած հատվածներից մեկն է, քանի որ այստեղ թաքնված մեծ ուժ կա: Ուժը, որը մեծագույն հիասթափության ժամին օգնում է մեզ չհուսահատվել և վստահությամբ նայել առաջ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս խոսքերը հաճախ ընկալվում են սոսկ որպես նախազգուշացում, որ գաղտնի կերպով արված բոլոր չարիքները վաղ թե ուշ բացահայտվելու են: Բայց դա այս խոսքերի միայն մի մասն է, քանի որ այստեղ խոսքը գնում է արդարության աղբյուրի, լույսի մասին, որը հնարավոր չէ թաքցնել, որը տեսանելի է դարձնում ամեն ինչ:
Բազմաթիվ բարի գործեր, որոնք կատարվում են ամեն օր, հաճախ աննկատ են մնում։ Նորությունները հիմնականում խոսում են ցնցող դաժանությունների և աղմկահարույց իրադարձությունների մասին և գրեթե ուշադրություն չեն դարձնում այն լավին, որ տեղի է ունենում ամեն օր մեզանում, մեր շուրջը: Սա կարող է հիասթափություն առաջացնել: Բայց ահա մենք լսում ենք Տիրոջ խոսքը․ ոչինչ թաքնված չի մնա։ Չափազանցված սենսացիաները վաղ թե ուշ կանցնեն, կգնան, բայց լավն ու բարին ի հայտ կգան, կմնան։
Կա եւս մի կարևոր կետ, այս հատվածում։ Տերը խրատում է մեզ ուշադիր լսել Աստծո Խոսքը: Աստված ամեն օր խոսում է մեզ հետ և քայլ առ քայլ բացահայտում ինքն իրեն նրանց համար, ովքեր փնտրում են իրեն: Բայց միայն լսելը բավարար չէ։ Քրիստոնյան պետք է ձգտի Եկեղեցու կենդանի ավանդության ներքո հասկանալ և կյանքի կոչել Աստծո Խոսքը: Ամենից առաջ դա նշանակում է օրինակ վերցնել հենց Հիսուս Քրիստոսից, ով կատարյալ կերպով լսում է երկնային Հորը և կատարում նրա կամքը: Ուստի այն մարդիկ, ովքեր հետևում են Քրիստոսին Աստծո Խոսքը լսելու և կատարելու ճանապարհին, դառնում են Նրա քույրերն ու եղբայրները, Նրա ընտանիքը, որը մենք անվանում ենք Եկեղեցի:
Աստված օրհնի Ձեզ։ Լսեք Աստծո Խոսքը, կատարեք այն և վստահ եղեք, որ ձեր բոլոր բարի գործերը մի օր ի հայտ կգան:
Տիրատուր քհն․ Սարդարյան