Erscheinung des Hl. Kreuzes über Jerusalem
Am vierten Sonntag nach Auferstehung Christi feiert die Armenische Kirche das Fest der Erscheinung des Hl. Kreuzes über den Himmel in Jerusalem. Dies ereignete sich, als nach dem Tod des heiligen Kaisers Konstantin des Großen in Byzanz sein Sohn Constantius den Thron bestieg. Constantius ist in die Häresie des Arianismus abgewichen, welche die Wesensgleichheit von Gott-Vater und Gott-Sohn bestritt.
Patriarch Kirill von Jerusalem informierte Kaiser Constantius in einem Brief über das Wunder, und lud ihn zum orthodoxen Glauben zurückzukehren. Er berichtete, dass in der dritten Morgenstunde des 7. Mai 351 am Himmel über Jerusalem ein Bild des gleichenden Kreuzes des Herrn erschien, das in einem Licht leuchtete, das die Sonne übertraf. Das wundersame Zeichen wurde von vielen Menschen bezeugt, die gleichzeitig Angst und Überraschung erlebten. Der Patriarch verweist auf die Prophezeiung aus dem Matthäusevangelium: „Und dann wird das Zeichen des Menschensohnes am Himmel erscheinen“ (Mt 24, 30) und will damit dem Kaiser den Schlüssel zum Verständnis der orthodoxen Trinitätslehre der Kirche geben.
Nach den Zeugnissen der Kirche erschien das Kreuz über Golgatha, auf dem Christus gekreuzigt wurde, und bewegte sich zu dem Ölberg, von wo Er in den Himmel gefahren ist (Lk 24,50). Gleichzeitig schimmerte das Kreuz in allen Farben des Regenbogens. Viele von denen, die das Zeichen sahen, eilten zu der Auferstehungskirche. Der Historiker der frühchristlichen Kirche Sozomenos bezeugt, dass viele Juden und Hellenen durch dieses Erscheinen des Kreuzes zum Glauben kamen und sich taufen ließen.
Das Kreuz ist tatsächlich der Schlüssel zum Verständnis der orthodoxen Trinitätslehre. Denn Jesus Christus ermöglicht durch das Kreuz die Versöhnung zwischen Himmel und Erde. Durch das Kreuz wird die Gerechtigkeit Gottes sowie seine unfassbare Liebe zu den Menschen offenbart. Gott sendet Seinen wesensgleichen Sohn in die Welt hinein. Der Menschgewordene Sohn Gottes, Jesus Christus, vereint in seiner Person die menschliche und göttliche Natur, trägt unsere Sünden „mit seinem eigenen Leib auf das Holz des Kreuzes, damit wir tot sind für die Sünden und leben für die Gerechtigkeit“ (1. Petr. 2, 24).
„Die Ungerechtigkeit der Sünder war nicht so groß wie die Gerechtigkeit dessen, der für uns gestorben ist. Wir haben nicht so viel gesündigt, als derjenige Gerechtigkeit geübt hat, welcher sein Leben für uns hingegeben hat. Er gab es hin, als er wollte, und er nahm es wieder, als er wollte.“ Sagt der Hl. Patriarch Cyrill von Jerusalem und fügt hinzu: „Schämen wir uns also nicht, den Gekreuzigten zu bekennen!“ (Cyrill von Jerusalem: Catechesis 13.33. In: Patrologia Graeca 33, Sp. 811 – 816. = BKV2, Bd. 41, S. 228 – 231).
In diesem Sinne wünsche ich euch Kraft und Weisheit, stets den Wahren Gott zu bekennen und im Glauben nicht zu wanken. Möge das Zeichen des Heiligen Kreuzes euch immer Orientierung im Leben schenken, damit ihr den Weg der Erlösung beschreitet. Amen.
Pfr. Dr. Diradur Sardaryan
Տոն Սուրբ Խաչի երևման
Քրիստոսի հարությունից հետո չորրորդ կիրակի օրը Հայ եկեղեցին նշում է Երուսաղեմի երկնքում Սուրբ Խաչի երևման տոնը։ Այս իրադարձությունը տեղի ունեցավ, երբ Բյուզանդիայում Սուրբ Կոստանդիանոսի Մեծ կայսրի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Կոստանդինը։ Վերջինս շեղվում է արիոսական հերետիկոսությամբ, որը հերքում էր Աստված-Հոր և Աստված-Որդու էակից լինելը:
Երուսաղեմի պատրիարք Կյուրեղը նամակով տեղեկացնում է Կոստանդին կայսրին հրաշքի մասին և հորդորում նրան վերադառնալ ուղղափառ հավատքին: Նա վկայում է, որ 351 թվականի մայիսի 7-ի առավոտյան, երրորդ ժամին, Երուսաղեմի երկնքում հայտնվել էր Տիրոջ Խաչի պատկերը, որը փայլում էր արևին գերազանցող լույսով: Այս հրաշքին ականատես են լինում բազմաթիվ մարդիկ, ովքեր միաժամանակ վախ ու զարմանք են ապրում։ Պատրիարքը իր նամակում վկայակոչում է Մատթեոսի Ավետարանի մարգարեությունը. «Եվ այն ժամանակ Մարդու Որդու նշանը կհայտնվի երկնքում» (Մտ 24:30) և դրանով ցանկանում կայսրին տալ Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը հասկանալու բանալին։
Ըստ Եկեղեցու վկայությունների՝ խաչը հայտնվել էր Գողգոթայի վրա, որտեղ խաչվել էր Քրիստոս, և ապա տեղաշարժվել դեպի Ձիթենյաց լեռ, որտեղից նա երկինք է համբարձել (Ղուկ 24:50): Միևնույն ժամանակ խաչը շողշողում էր ծիածանի բոլոր գույներով։ Սուրբ Նշանը տեսածներից շատերը շտապում են Սուրբ Հարության տաճար, իսկ վաղքրիստոնեական եկեղեցու պատմիչ Սոզոմենոսը վկայում է, որ շատ հրեաներ և հելլեններ հավատացել և մկրտվել են խաչի այս տեսիլքից հետո:
Խաչն իսկապես Երրորդության ուղղափառ վարդապետությունը հասկանալու բանալի է: Որովհետև Հիսուս Քրիստոս խաչի միջոցով է հնարավոր դարձնում երկնքի և երկրի միջև հաշտությունը: Աստծո արդարությունը և մարդկանց հանդեպ նրա անպարագրելի սերը բացահայտվում են խաչի միջոցով: Աստված աշխարհ է ուղարկում Իր միածին Որդուն: Աստծո մարմնացյալ Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ով իր անձի մեջ է միավորում մարդկային և աստվածային բնությունները, մեր մեղքերը «Իր մարմնով խաչափայտի վրա է բարձրացնում, որպեսզի մենք մեռած լինենք մեղքերի համար և կենդանի՝ արդարության համար» (1 Պետ. 2, 24):
«Մեղավորների անարդարությունն այնքան մեծ չէր, որքան նրա արդարությունը, ով մահացավ մեզ համար. Մենք այնքան չենք մեղանչել, որքան նա արդարություն գործեց, ով իր կյանքը տվեց մեզ համար: Նա թողեց այն, երբ կամեցավ, և հետ վերցրեց այն, երբ կամեցավ»,- ասում է Երուսաղեմի Սուրբ Կյուրեղ Պատրիարքը՝ հավելելով. «Ուրեմն եկեք չամաչենք խոստովանել խաչյալ Քրիստոսին»:
Այս իմաստով, մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն՝ միշտ ճշմարիտ Աստծուն խոստովանելու և ուղղափառ ճշմարիտ հավատքի մեջ անսասան մնալու համար։ Թող Սուրբ Խաչի նշանը ձեզ միշտ ուղղություն տա կյանքում, որպեսզի քայլեք փրկության ճանապարհով։ Ամեն.
Տիրատուր քհն․ Սարդարյան