Pfarrbrief zum Jahresende
von Pfr. Dr. Diradur Sardaryan
Endlich wieder Hisnak, Silvester, Weihnachten. Ich weiß nicht, wie es Ihnen geht, aber diese Zeit ist für mich eine der schönsten und wundervollsten im Jahr. Plätzchen backen und Lieder singen, Weihnachtsbaum schmücken, mit der Familie und mit den Freunden feiern.
Die ganze Hisnakzeit, also die fünfzig Tage vor Weihnachten bereiten uns zum etwas grundlegend Neuen. Wir blicken in Dankbarkeit zurück, schauen aber auch voller Hoffnung in die Zukunft, in der Erwartung auf das Neue. Dieses Neue ist so großartig und unbegreiflich, dass Himmel und Erde frohlocken und singen: „Ehre sei Gott in der Höhe / und Friede auf Erden / den Menschen seines Wohlgefallens“ (Lk 2, 14). Dieses Neue bringt uns Hoffnung, stärkt unseren Glauben und ermutigt uns aus der Liebe zu Mitmenschen und zu Gott heraus Gutes zu bewirken.
Die letzten Jahre waren in mehrfacher Hinsicht voller Herausforderung. Doch wir möchten hoffnungsvoll in die Zukunft blicken. Denn Hisnak und Weihnachten zeigen uns immer: die Geburt Jesu Christi schenk Hoffnung und Freude, bringt etwas Neues mit sich, was uns Kraft schenkt den Weg zu gehen, der uns mit dem Schöpfer vereint. Gott wird uns zum Nächsten, er kommt uns nahe.
Neues und Altes, Bekanntes und Überraschendes, werden wir im kommenden Jahr auch in unserer Gemeinde erleben. Wir werden gemeinsam Gottesdienste feiern in Göppingen und in Stuttgart, in Kehl, in Karlsruhe und in Heidelberg, aber auch in Weingarten und in Freiburg. Unsere hybride Samstagsschule „Surb Mesrop Mashtoz“ wird in Stuttgart und in Göppingen, in Kehl und in Freiburg neben dem Onlineunterricht auch Präsenzunterricht anbieten und den Kindern eine außerschulische Freizeitgestaltung anbieten. Wir hoffen sehr, dass die offene Jugendarbeit in unserer Gemeinde durch Ortsgruppen verstärkt wird. Wir werden Bibeltreffs, Freizeiten, Familientreffs und kulturelle Events organisieren. Geplant sind auch Seniorentreffs mit einem Mittagstisch und Fahrtdienst, zunächst in Stuttgart, später auch in anderen Städten in Baden-Württemberg. Orte der Begegnung, des Miteinanders, der Kultur und des Gebetes in unserer Gemeinde werden auch dieses Jahr gepflegt und gestärkt. Wir werden, so Gott will, im Jahr 2023 unsere Hl. Kreuz Kirche wiedereinweihen (voraussichtlich am 29. Oktober 2023) und wir werden die zehnten Armenischen Kulturtage in Stuttgart organisieren. Auch unser Dienst im Bereich des Sozialen wird sowohl hier in Baden-Württemberg als auch in Armenien fortgesetzt.
Liebe Gemeinde, liebe Freunde, der Erfolg unserer Mission, unseres Dienstes im Namen Gottes steht und fällt mit Ihnen. Durch Ihre Mitwirkung, Teilnahme und Inanspruchnahme hat all das, was unsere Vorstandsmitglieder, Diözesan-Delegierte, ehrenamtlich Engagierten, Diakone und Chormitglieder, Lehrerinnen und Jugendleiter, mit voller Hingabe und großer Liebe tun, einen Sinn. Durch Ihre Unterstützung und Förderung wird all das möglich. An dieser Stelle bedanke ich mich bei allen Mitwirkenden, Helfern und Unterstützern, für alles, was bereits gemacht worden ist und für das, was noch kommen wird.
Ich wünsche uns, dass wir in der Hisnakszeit und in den Weihnachtstagen mehr Zeit für Gott und füreinander nehmen. Dass wir jeden Augenblick die Präsenz Gottes in unserem Leben erfahren, durch die Begegnung mit Ihm und mit Seiner Kirche mehr positive Kraft schöpfen. Kraft für das neues Jahr 2023.
Ich wünsche Ihnen Gottes Segen,
ein frohes neues Jahr und gesegnete Weihnachten.
Ihr Pfarrer Diradur Sardaryan
Gemeindepfarrer der Armenischen Gemeinde
Baden-Württemberg
Հովվական նամակ տարեվերջին
Տիրատուր քհն․ Սարդարյան
Կրկին Հիսնակաց շրջանն է։ Շուտով կտոնենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Չգիտեմ, թե ինչպես է ձեզ մոտ, բայց ինձ համար սա տարվա ամենագեղեցիկ և հիասքանչ ժամանակներից մեկն է։
Համեղ թխվածքներ ու խմբակային երգեր, տոնածառի զարդարում, նվերներ, ընտանիքի, ընկերների և համայնքի հետ տոնական հանդիպումներ:
Ամբողջ Հիսնակաց շրջանը, այսինքն՝ Սուրբ Ծննդին նախորդող հիսուն օրերը, մեզ նախապատրաստում են հիմնովին մի նոր բանի: Մենք հետ ենք նայում երախտագիտությամբ, բայց նաև մեր հայացքն ենք ուղղում դեպի ապագան` մեծ հույսով և նորի ակնկալիքով: Այդ նորը այնքան մեծ է ու անպարագրելի, որ երկինքն ու երկիրը ցնծում են ու երգում. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկաս 2.14): Այդ նորը մեզ հույս է բերում, ամրացնում մեր հավատքն և քաջալերում` մեր մերձավորների ու Աստծո հանդեպ սիրուց մղված բարիք գործելու:
Անցած մի քանի տարիները, շատ առումներով, դժվար էին, բայց մենք ցանկանում ենք լիահույս նայել դեպի ապագան։ Քանզի Հիսնակն ու Սուրբ Ծնունդը միշտ ցույց են տալիս մեզ՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը հույս ու ուրախություն է շնորհում, իր հետ բերում նորը, որը մեզ ուժ է տալիս քայլելու այն ճանապարհով, որը միավորում է մեզ Արարչի հետ: Աստված դառնում է մեր մերձավորը, մոտենում է մեզ։
Գալիք տարում մենք մեր համայնքում կվերապրենք նորն ու հինը, ծանոթն ու անծանոթը: Միասին եկեղեցական մեր ծառայությունը կշարունակենք Գյոպինգենում և Շտուտգարտում, Քելում, Կարլսրուեում և Հայդելբերգում, ինչպես նաև Վայնգարտենում և Ֆրայբուրգում:
Շաբաթօրյա «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հիբրիդային մեր դպրոցը կառաջարկի առկա դասեր Շտուտգարտում և Գյոպինգենում, Քելում և Ֆրայբուրգում։ Առցանց դասերից բացի` երեխաներին կառաջարկի արտադասարանական ժամանց: Մենք լիահույս ենք, որ մեր համայնքում բաց երիտասարդական աշխատանքը կամրապնդվի տեղական խմբերի աշխատանքով:
Կկազմակերպվեն Աստվածաշնչի սերտողութններ, ընտանեկան հավաքույթներ, ժամանցներ և մշակութային միջոցառումներ:
Նախատեսվում են հանդիպումներ տարեցների համար՝ միասնական ճաշի սեղանի շուրջ և տրանսպորտային սպասարկմամբ, նախ Շտուտգարտում, ապա Բադեն-Վյուրտեմբերգի այլ քաղաքներում։
Հանդիպման, միասնության, մշակույթի և աղոթքի վայրերը մեր համայնքում այս տարի ևս կզորացվեն և կամրապնդվեն:
2023 թվականին, Աստծո կամոք, կվերաօծենք Սուրբ Խաչ մեր եկեղեցին (նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 29-ին) և Շտուտգարտում կկազմակերպենք «Հայ Մշակույթի Օրեր»-ը տասներրորդ անգամ։ Մեր սոցիալական ծառայությունը նույնպես կշարունակվի և՛ այստեղ՝ Բադեն-Վյուրտեմբերգում և՛ Հայաստանում։
Սիրելի համայնքայիններ, սիրելի ընկերներ, մեր առաքելության հաջողությունը, մեր ծառայությունն Աստծո սիրույն, հաջողում կամ ձախողվում է ձեզանով: Ձեր մասնակցությունը, քաջալերանքն ու հանձնառությունն են իմաստավորում այն ամենը, ինչը լիակատար նվիրումով և մեծ սիրով անում են մեր վարչության անդամները, թեմական պատգամավորները, կամավորները, սարկավագներն ու երգչախմբի անդամները, ուսուցիչներն ու երիտասարդական աշակերտների ղեկավարները։ Ձեր աջակցությունն ու օժանդակությունն է այս ամենը հնարավոր դարձնում: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն ամենի համար, ինչն արդեն արվել է և ինչը դեռ արվելու է:
Մաղթում եմ, որ Հիսնակաց շրջանին և Սուրբ Ծննդյան օրերին` ավելի շատ ժամանակ հատկացնենք Աստծուն և զմիմիանս։
Մաղթում եմ, որ ամեն պահ ավելի ու ավելի զգանք Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Դրական ուժով լցվենք Աստծո և իր Եկեղեցու հետ շփումներից: Ուժ, որով կարողանանք իրականացնել մեր բոլոր իղձերը 2023-ի ընթացքին:
Աստծո օրհնություն եմ մաղթում ձեզ
և մնում միշտ ձեր աղոթարար՝
Տիրատուր քհն․ Սարդարյան