Wegweisende Worte zum Neujahr

Die Botschaft unseres Diözesanbischofs

Mit seiner Neujahrsbotschaft hat Bischof Serovpé Isakhanian das vergangene Jahr reflektiert und uns ermutigt, mit Hoffnung und Glauben in das Jahr 2025 zu gehen. Seine Worte betonten die Stärke unserer Gemeinschaft, den Wert des Glaubens und die Wichtigkeit von Zusammenhalt.

Bischof Serovpé Isakhanian, Primas der Armenischen Kirche in Deutschland, erinnert daran, dass trotz aller Herausforderungen des vergangenen Jahres die Gnade Gottes und die Gemeinschaft der Gläubigen immer wieder Quelle von Trost und Inspiration waren. Mit Dankbarkeit blickt er auf die vielfältigen Aktivitäten unserer Kirche in Deutschland zurück: Surb Patarags (Hl. Liturgien), Kinder- und Jugendprogramme, kulturelle Veranstaltungen und die unermüdliche Arbeit unserer Gemeindemitglieder. Diese Initiativen, getragen von Hingabe und Glauben, sind Ausdruck eines lebendigen Gemeindelebens.

Besonders hob er die Bedeutung des Engagements aller Beteiligten hervor – von Geistlichen und Chören bis hin zu Gemeindevorständen und ehrenamtlichen Helfern. Ihr Einsatz zeigt, wie stark der Glaube unsere Gemeinschaft prägt und belebt. „Möge Gott Euch Eure Bemühungen vielfach vergelten“, sprach er segensreich.

Für das neue Jahr gab Bischof Serovpé eine klare Vision vor: ein Jahr des Friedens, der Gesundheit und des geistlichen Wachstums. Dabei rief er dazu auf, in Einheit und im Gebet verbunden zu bleiben, gemeinsam Zeugnis für die Liebe und Hoffnung zu geben, die Christus uns schenkt. Mit den Worten des Hebräerbriefs (10,23-25) ermutigte er, die Versammlungen nicht zu vernachlässigen und einander zur Liebe und zu guten Werken anzuspornen.

Seine Botschaft inspiriert uns, das neue Jahr mit neuer Kraft und Zuversicht zu beginnen. In diesem Geist wünschte er allen ein gesegnetes und erfülltes Neues Jahr 2025, geleitet vom Licht Christi und getragen von der Kraft der Einheit.

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԽՕՍՔ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ

Գերմանահայ համայնքի սիրելի անդամներ,
սիրելի եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

2025-ի տարեմուտին ցանկանում եմ այս ճանապարհով Ձեզ փոխանցել իմ սրտաբուխ բարեմաղթանքները։

Անցնող տարին մեզնից շատերի համար մարտահրաւէրների, բայց նաեւ շնորհալեցուն ժամանակ էր: Մենք միասին դիմակայեցինք այն խնդիրներին, որոնք կեանքը դրեց մեր առջեւ եւ այդ ընթացքում նորից ու նորից ապրեցինք հաւատի ուժն ու մեր համայնքի ջերմութիւնը:

Երախտագիտութեամբ եմ հետադարձ հայեացք նետում անցնող տարուան, երբ մենք, հակառակ բոլոր դժուարութիւններին, կարողացանք մեր մէջ զգալ Քրիստոսին ու Նրա աստուածային լոյսը։ Մենք կարողացանք որպէս Համայնք Աստծոյ օրհնութեամբ ու օգնութեամբ եւ սիրոյ, համախմբուածութեան ու փոխադարձ աջակցութեան շնորհիւ նոր ուղիներ գտնել, որպէսզի իրար մօտ լինենք, մեր համայնքային կեանքը լաւագոյն ձեւով կազմակերպենք։ Սուրբ պատարագներն ու եկեղեցական արարողութիւնները, մեր երիտասարդական ու մանկական ձեռնարկները եւ մեր բազմաթիւ մշակութային նախաձեռնութիւնները դարձան յոյսի եւ ոգեշնչման աղբիւրներ՝ նորոգեալ ուժով Նոր տարին սկսելու համար։

Գնահատանքով եւ օրհնութեամբ շնորհակալութիւն եմ յայտնում մեր հոգեւորականներին, սարկաւագներին, դպիրներին, երգչախմբերին, համայնքային վարչութիւններին, թեմական խորհրդին, թեմական պատգամաւորներին, դպրոցական, երիտասարդական ու տիկնանց յանձնախմբերին եւ բոլոր նրանց, որոնք իրենց ժամանակը, կարողութիւններն ու սէրը ծառայեցրել են մեր Եկեղեցւոյ եւ Համայնքի համար։ Ձեր նուիրուածութեամբ ու ջանքերով ակնյայտ դարձաւ, թէ որքան կենսունակ է հաւատքը մեր Համայնքի մէջ։ Թող Աստուած բազմապատիկ փոխհատուցի Ձեր ջանքերը։

Այժմ, երբ սկսում ենք Նոր տարին, հայցում եմ մեր երկնաւոր Հօրը՝ առատ օրհնութիւն բերի Ձեզ ու Ձեր ընտանիքներին։ Թող այս տարին լինի խաղաղութեան, առողջութեան եւ հաւատքի ամրապնդման տարի բոլորիս, մեր սիրելի Հայաստանի, Գերմանիայի եւ ամբողջ աշխարհի համար։ Եկէք այս Նոր տարում եւս մնանք միաբան ու աղօթքով կապուած, հաւաքուենք մեր Եկեղեցւոյ եւ համայնքների շուրջ, որպէսզի միասին վկայենք այն սիրոյ եւ յոյսի մասին, որ մեզ պարգեւում է մեր Տէր Յիսուս Քրիստոս։

«Ամուր պահենք աներեր յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ։ Եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը» (Եբր․ Ժ 23-25)։

Այս խօսքերի լոյսի ներքոյ Ձեզ մաղթում եմ բարի եւ օրհնեալ Նոր տարի։ Թող Տէրը առաջնորդի, զօրացնի եւ օրհնի մեզ բոլորիս այսօր եւ մեր կեանքի բոլոր օրերին։

Ձերդ՝

Սերովբէ Սրբազան