Handelt damit, bis ich wiederkomme!
Lukas 19,13
Liebe Schwestern und Brüder,
an Jahresende angekommen, kurz vor Jahreswechsel und Surb Dznund, hören wir das „Gleichnis vom anvertrauten Geld“ (Lk. 19, 12-28). Was hat gerade diese Geschichte mit den bevorstehenden Feiertagen zu tun?
Nun läuft bekanntlich gerade am Jahresende uns die Zeit davon. Es gibt immer so viel zu tun, was wir kurz vor dem Neujahr und Weihnachten noch erledigen möchten. Und wenn wir dann dennoch es schaffen, mal zur Ruhe zu kommen und tief durchzuatmen, werfen wir oft einen Blick zurück auf das vergangene Jahr und stellen uns fragen: Wie war das Jahr? Was war gut? Was möchten wir besser machen? Was haben wir erlebt und erreicht? Die Antworten sind sehr unterschiedlich.
Was uns eint: wir alle haben ein Jahr mehr Lebenserfahrung gesammelt. Wir haben ein Jahr mehr hinter uns, aber auch und ein Jahr weniger vor uns. Die Zeit, die so gnadenlos davonläuft, ist auch unsere Zeit. Das zu begreifen, kann einen sehr traurig machen. Nicht aber einen gläubigen Christen. Denn als Christen wissen wir, dass Gott uns für das Ewige Leben erschaffen hat. So ist für uns die Zeit eine werdende Ewigkeit. Keine Stunde, kein Tag, kein Jahr des Lebens vergeht ins Nichts.
Allerdings sollten wir die jetzige vergängliche Zeit nutzen, in dem wir Baustein für Baustein unser Bleibe im Reich des Ewigen aufbauen. Dafür sollten wir tatsächlich jede Stunde unseres, uns von Gott anvertrauten, Lebens nutzen. Denn so, wie der König seine Knechte zur Verantwortung zieht, so wird auch Gott uns fragen, was wir aus uns anvertrautem Leben gemacht haben, wie wir damit umgegangen sind und wie und wofür wird es eingesetzt haben.
Deshalb lade ich euch alle, die Zeit zu nutzen, um Gutes auf dieser Welt zu bewirken. Bereits mit einem Gebet, mit einem Lächeln, mit einem Guten Wort können wir so viel verändern. Nutzen wir als das uns anvertraute Leben für das Gute und hören wir auf das Wort des Herrn, der uns sagt: „Sammelt euch Schätze im Himmel, wo weder Motten noch Rost sie fressen“ (Mt. 6, 20). Denn „was nützt es uns, wenn wir die ganze Welt gewinnen, aber unserer Seele schaden (Mt. 16,26)?
In vollem Bewusstsein, dass wir für alles Tun und Lassen in unserem Leben Verantwortung tragen, nutzen wir also unser Leben so, dass wir vom Herrn hundertfach belohnt werden, hier und im künftigen Leben. Amen.
«Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»։
Ղկ 19:13
Սիրելի քույրեր և եղբայրներ,
մոտեցել ենք տարեվերջին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, լսում ենք «Ծառաներին վստահված գումարի» մասին առակը (Ղուկ. 19, 12-28)։ Կհարցնեք, իսկ ի՞նչ կապ ունի այն գալիք տոների հետ։
Տարեվերջին ժամանակը բավականին արագ է անցնում։ Միշտ այնքան անելիք կա, այնքան բան, որը պետք է հասցնել հենց Ամանորից և Սուրբ Ծննդից առաջ, իսկ ժամանակ՝ չկա: Եվ եթե մեզ այդ նախատոնական վազքի մեջ հաջողվում է մի պահ կանգ առնել ու խորը շունչ քաշել, ապա հաճախ ետ ենք նայում անցած տարվան և ինքներս մեզ հարցնում. Ինչպիսի՞ տարի էր: Ի՞նչն էր լավ։ Ի՞նչն ենք ուզում ավելի լավ անել ապագայում: Ի՞նչ ապրումներ ունեցանք։ Ի՞նչ նպատակների հասանք։ Պատասխանները շատ տարբեր են։
Իսկ ի՞նչն է մեզ միավորում. Երևի թե այն, որ բոլորս ունեցանք ևս մեկ տարի ավել կյանքի փորձ: Մեր ետևում թողեցինք ևս մեկ տարի, բայց նաև մեկ տարի ավելի քիչ ժամանակ ունենք մեր առջևում: Ժամանակը, որն այդքան անխնա սպառվում է, նաև մեր կյանքի ժամանակն է։ Սա գիտակցելը կարող է շատերին տխրեցնել: Բայց ոչ հավատացյալ քրիստոնյային: Քանի որ որպես քրիստոնյաներ մենք գիտենք, որ Աստված մեզ ստեղծել է հավիտենական կյանքի համար: Այսպիսով, մեզ համար ժամանակը ճանապարհ է դեպի հավերժություն: Մեր կյանքի ոչ մի ժամ, ոչ մի օր, ոչ մի տարի, ոչ մի տեղ չի կորչում:
Սակայն մենք պետք է օգտագործենք ներկայիս անցողիկ ժամանակը ու այդ ընթացքում քար առ քար կառուցենք մեր բնակավայրը հավերժության արքայությունում: Դրա համար մենք պետք է իրապես օգտագործենք Աստծուց մեզ վստահված կյանքի յուրաքանչյուր ժամը: Քանի որ այնպես, ինչպես թագավորը պատասխանատվության կանչեց իր ծառաներին, այնպես էլ Աստված կհարցնի մեզ, թե ինչպես ենք օգտագործել մեզ վստահված կյանքը, ինչպե՞ս ենք վարվել կյանքի հետ, ինչպե՞ս և ինչի՞ համար ենք այն օգտագործել։
Ուստի հրավիրում եմ ձեզ բոլորիդ օգտագործել ժամանակն այս աշխարհում բարիք գործելու համար: Այնքան բան կարող ենք փոխել միայն մեկ աղոթքով, մի ժպիտով, մի բարի խոսքով: Մեզ վստահված կյանքը եկեք գործածենք բարու համար և լսենք Տիրոջ խոսքը, որն ասում է մեզ՝ «Գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում դրանք» (Մատթ. 6, 21): Որովհետև․ ի՞նչ օգուտ մեզ, եթե շահենք ամբողջ աշխարհը, բայց մեր անձը կործանենք (Մատթ. 16:26):
Լիովին գիտակցելով, որ մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ անում ենք կամ չենք անում մեր կյանքում, եկեք օգտագործում ենք մեր կյանքն այնպես, որ Տիրոջ կողմից հարյուրապատիկ պարգևատրվենք թե այստեղ և թե հանդերձյալ կյանքում: Ամեն։