Appell des Diözesanbischofs
zur Unterstützung der Sanierung
der Hl. Kreuz Kirche in Göppingen
Liebe Landsleute, liebe Freunde,
ganz gleich, wo wir leben, ob wir gläubig sind oder nicht, hat die Kirche für uns Armenier eine besondere, verbindende Bedeutung und eine unverkennbar wichtige Stellung. Wenn wir ein fremdes Land oder eine fremde Stadt besuchen, informieren wir uns umgehend, ob es dort auch eine armenische Kirche und Gemeinde gibt und diese gehört unbedingt zum Besuchsprogramm. Und wir fühlen uns sofort heimisch und zuhause.
So ein Zuhause ist auch unsere Surp Khatsch (Hl. Kreuz) Kirche in Göppingen, das erste armenische Gotteshaus in Deutschland. Seit 1983 ist sie das geistliche Zentrum unserer Gläubigen in Baden-Württemberg. Dort finden Gottesdienste statt, werden unsere Kinder getauft, Paare getraut, unsere Verstorbenen verabschiedet. Sie ist aber auch ein kulturelles Zentrum, in dem die armenischen Traditionen gelebt, gepflegt und an unsere nächsten Generationen weitergegeben werden.
Seit Dezember 2018 ist die Surp Khatsch Kirche nun unser Eigentum und sie muss gründlich saniert werden. Dazu ist ein umfangreiches Sanierungsprojekt und für dessen Finanzierung eine Spendenaktion mit der Überschrift „Heimat Schaffen“ ins Leben gerufen worden.
Surp Khatsch Kirche ist nicht nur eine Heimat der Armenischen Gemeinde Baden-Württemberg, sondern gehört uns allen. Sie ist die Kirche jeden Armeniers und Armenierin in Deutschland. So appelliere ich an unsere Gemeinschaft und unsere Freunde, dieses gottgefällige Vorhaben mit ihren Spenden zu unterstützen.
Lasst uns die Heilig Kreuz Kirche in neuem Glanz erstrahlen, zu einer Heimat für uns und unsere nachfolgenden Generationen gestalten, in der wir uns und unsere Gäste sich weiterhin willkommen und heimisch fühlen.
Mit besten Segenswünschen und im Gebet verbunden
Bischof Serovpé Isakhanyan
Primas der Diözese
Առաջնորդ Սրբազան Հօր Կոչը
ի աջակցութիւն Գէօփինգէնի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգութեան
Սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ
Անկախ նրանից, թե հայերս որտեղ ենք ապրում, եւ անկախ նրանից՝ հաւատացեալ ենք կամ ոչ, Հայ Եկեղեցին առանձնայատուկ համախմբող նշանակութիւն ու դեր ունի մեզ՝ հայերիս համար։ Յաճախ երբ որեւէ առիթով այցելում ենք օտար երկիր կամ քաղաք, փորձում ենք պարզել, թե արդյո՞ք այնտեղ հայկական եկեղեցի եւ համայնք կա։ Եթե այո, այն անպայման մաս է կազմում մեր այցելության ծրագրի։ Եւ երբ այցելում ենք այնտեղ, հարազատ տան մեջ լինելու զգացումն է պատում մեզ։
Գերմանիայի Գէօփինգէն քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցին, Գերմանիայի առաջին հայկական եկեղեցին, հենց այդպիսի տներից մէկն է: 1983 թուականից այն մեր հաւատացյալների հոգևոր կենտրոնն է Բադեն-Վիւրտեմբերգ նահանգում։ Այնտեղ են տեղի ունենում հայկական եկեղեցական արարողություններ, Սբ․ Պատարագներ, մեր երեխաները մկրտւում են, զոյգերն ամուսնանում, իսկ ննջեցեալներն էլ յուղարկաւորւում դէպի յաւիտենութիւն։ Բայց այն նաեւ մշակութային կենտրոն է, ինքնութեան դրբնոց, որտեղ հայկական աւանդոյթներն են ապրում, մշակւում եւ փոխանցւում մեր յաջորդ սերունդներին։
Սուրբ Խաչ եկեղեցին մեր սեփականութիւնն է 2018 թուականի դեկտեմբերից, սակայն ունի հիմնանորոգման խիստ կարիք։ Հիմնանորոգումը բարեյաջող իրականացնելու համար մշակուել է վերանորոգման լայնածաւալ ծրագիր եւ մեկնարկել է դրամահաւաքի արշաւ՝ «Ստեղծենք մեր տունը» խորագրով:
Սուրբ Խաչ եկեղեցին ոչ միայն տեղի Հայ Համայնքի հոգեւոր տունն է, այլ այն պատկանում է բոլորիս։ Այն Գերմանիայի իւրաքանչիւր հայի եկեղեցին է։ Ուստի ես դիմում եմ մեր համայնքի անդմաներին, բայց նաեւ մեր բարեկամներին՝ իրենց նուիրատւութիւններով աջակցել այս աստուածահոճոյ ծրագրին:
Պայճառացնենք Սուրբ Խաչ եկեղեցին եւ նոր շուք տանք նրան, այն դարձնենք մեր եւ ապագայ սերունդների համար մի խորախորհուրդ վայր, որտեղ մենք եւ մեր հիւրերը կը շարունակենք մեզ զգալ ողջունուած այնպէս, ինչպես տանը:
Առ Աստուած աղօթքով եւ օրհնութեամբ՝
Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան
Առաջնորդ Հայոց Գերմանիոյ